ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակի թիվ 5 հասցեում գտնվող ձկան խանութում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է ձկան խանութի դիմային ապակին, ինչպես նաեւ խանութի ներսը՝ գույքի հետ միասին: Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակի պայթյունից: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 


 

 

Քաղաքականություն

Պատահարներ