ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

 

Հիշեցնենք, որ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է 2017 թվականի ընտրություններում կաշառք բաժանելու համար։

 

Հիշեցնենք նաև, որ  Առաջին ատյանի դատարանը մերժել էր Ծառուկյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

 

Տեսանյութը՝ News.am-ի: 

Քաղաքականություն