ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դիլիջանում շան վրա կրակողը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 14-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Դիլիջանի հյուրանոցներից մեկի մոտ կրակել են շան վրա։
Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Մյասնիկյան փողոցում հայտնաբերեց սատկած շուն՝ արնոտ վիճակում։

Իրավապահները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանք՝ շան վրա կրակողին հայտնաբերելու ուղղությամբ։ Բացատրական աշխատանքն արդյունք տվեց. Դիլիջանի 30-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և խոստովանեց կատարածը։
 

Նա իրավապահներին ներկայացրեց որսորդական ողորկափող հրացանը, որով կրակել էր շան վրա։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

 

Քաղաքականություն