Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք. վարչապետ

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում կրկին իրավիճակի սրում ունենք, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փասշինյանը:

Նա նշեց, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 374 նոր դեպք:

«Սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ ու շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պայմանավորվել են, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հոսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ:

«Մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, կարմիրն գիծն այն է, որ մեր հիվանդանոցային կարողությունները կսպառվեն, այդ ժամանակ պետք է փորձենք այլ որոշումներ կայացնել», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Արսեն Թորոսյանն էլ  հայտնեց, որ այս պահին կա 1300 սովորական և 170 վերակենդանացման բաժանմունքում մահճակալ, որոնց 30 տոկոսը ազատ է: «Մենք ասում էինք, որ ամենաբարձր թիվը հուլիսի վեցի շրջաններում էր և ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, որից հետո թիվը աճում է՝ պայմանավորված շարժունակության մեծացմամբ և նաև համաճարակային կանոնների պահման կարգապահությամբ»,-ասաց նա և նշեց, որ կորոնովիրուս հիվանդության հետ ապրելու տրամաբանության շրջանակներում պետք է շարունակենք կրել դիմակներ, պահել սոցիալական հեռավարություն և լվանալ ձեռքերը:

Նախարարը նկատեց, որ կան գործոններ, որոնք դժվար են կառավարվում, մասնավորապես հասարակական տրանսպորտում վիրուսի տարածման ուղիղ ռիսկի գործոն է  և այս պահին տարածման  թվերը դպրոցներով չեն պայմանավորում, բայց եթե կտրուկ աճը լինի, ապա կպայմանավորեն:

Վարչապետն ասաց, որ ի վերջո բոլոր երկրները  մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: «Զարգացումները դա են ցույց տալիս, եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել: Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոսանոց թափանցիկ է, մենք որևէ թիվ չենք փոխել»,-ասաց նա:

Քաղաքականություն