ԱՀԱԶԱՆԳ. ԲՀԿ- ն գումար է բաժանում. Նաիրա Զոհրաբյանի արձագանքը

ԲՀԿ- ն  գումար է բաժանում դատարանի դիմաց գտնվողներին: Քիչ առաջ Auroranews- ը նման ահազանգ է ստացել մի խումբ քաղաքացիներից, որոնց անուններն իրենց խնդրանքով չենք հրապարակում:  
 

Հետաքրքրվեցինք, թե ինչ չափի գումարի մասին է խոսքը:  
 

«20000 դրամ են տալիս այնտեղ գտնվելու ու անհրաժեշտության դեպքում տեսախցիկների առաջ  խոսել համար»,- նշեցին մեզ ահազանգած քաղաքացիները:  
 

Auroranews- ը ստացված տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ:  


Մեզ հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ակնարկեց, որ այդ զանգերի հետևում կանգնած են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները:  
«Ես խնդրում եմ, որ այդ կազմակերպված զանգերի համար զանգահարեք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն և իմ կողմից էլ փոխանցեք, որ իրենց քարոզչական տրյուկները շատ հնաոճ են, նավթալին են և եթե իրենց մեջ չկա կրեատիվ ինչ-որ մեկը, որ ավելի ոչ այսքան զվարճալի և ծիծաղելի քարոզչական տրյուկներ օգտագործի՝ ես ընդամենը կարող եմ ցավակցել իրենց ողջ տեղեկատվական ողբալի պոտենցիալի համար», - նշեց տիկին Զոհրաբյանը:  

Զոհրաբյանը ԲՀԿ- ի կողմից գումար բաժանելու մասին խոսակցություններն անվանեց անհեթեթություն. «Դա կատարյալ անհեթեթություն է: Այստեղ  մեր կուսակցության անդամներն ու համակիրներն են: Աբսուրդ է մտածել, որիմ  կուսակցականը կարող է գալ այստեղ գումարի դիմաց: Իրենք փրփուրներից են կառչել»: 
 

Քաղաքականություն

Պատահարներ