Ամեն ինչ շատ արագ են կատարում. Ծառուկյանը դուրս եկավ դատարանից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը:

Րոպեներ առաջ ԲՀԿ ղեկավարը դուրս եկավ դատարանից՝ հայտարարելով, որ որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 23:00-ին:

 

«Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Այսօր 23։00-ին, ամեն ինչ շատ արագ են կատարում»,- ասաց ԲՀԿ առաջնորդը։

Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը նշանակվել էր սեպտեմբերի 23-ին, սակայն պաշտպանական կողմը չէր ներկայացել դատական նիստին, պատճառաբանելով, որ իրենք պատշաճ չեն ծանուցվել։

Քաղաքականություն

Պատահարներ