Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Կարեն Հովհաննիսյանը բնակիչներից տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։

 

Ըստ shamshyan.com-ի՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Ս. Պ-ն էր, ով «նավեսի» վրա էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս մոտ 10 հազար վոլտ հոսանքից էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել և տեղում մահացել է։

 

Դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարազային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը, ովքեր այս պահին կատարում են դեպքի վայրի զննություն։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ