Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ. Մարության

Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում ստորագրեցինք առաջին երկու՝ հ. 36 և հ. 49 մանկապարտեզների հիմնանորոգման պայմանագիրը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

 

Նա նշել է, որ ծրագրի վերջնարդյունքում երեխաները կունենան կապիտալ վերանորոգված, էներգաարդյունավետ և սանիտարական նորմերի պահպանմամբ մանկապարտեզներ։ Շենքերը կհարմարեցվեն և մատչելի կդառնան տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով անձանց համար:

«Երևանի էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, մի շարք նախակրթարաններում էլ կիրականացվեն էներեգաարդյունավետության միջոցառումներ»,- գրել է Մարությանը:

Քաղաքականություն

Պատահարներ