Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. «Փաստինֆո»

ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։

Մեր տեղեկություններով նրան կողմ քվեարկածներից մեկը հենց ինքն է, իսկ մյուսը ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն: 

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտարարեց, որ Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ, քանի որ չի ստացել անհրաժեշտ քանակությամբ կողմ ձայներ։ Նշենք, որ թեկնածուն իրավունք ունի քվեարկելու ինքն իր օգտին։

Հավելենք, որ ՍԴ նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանն ինքնաառաջադրվել էր, իսկ Հրայր Թովմասյանն առաջադրել էր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, սակայն վերջինս ինքնաբացարկ էր հայտնել։

Քաղաքականություն

Պատահարներ