ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի հետ պետք չէ ուժի լեզվով խոսել. Նիկոլ Փաշինյան

Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը:

Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետեւ նույն տրամաբանությունը բերելու է նույն հետեւանքին»,-ասել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:
 

Քաղաքականություն

Պատահարներ