ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջադեպ դատարանի բակում. բռնի ուժով քաղաքացիներ են բերման ենթարկվում

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, որտեղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունն է ընթանում, բռնի ուժով բերման ենթարկվեցին քաղաքացիներ։ Դատարանի բակում հավաքված Ծառուկյանի աջակիցների միջեւ տեղի ունեցավ միջադեպ, որից հետո ոստիկանները 2 քաղաքացու բերման ենթարկեցին։

Նշենք, որ այս պահին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

 

Քաղաքականություն