«Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը

Ղազախական «Ատիրաուի» ֆուտբոլիստները հարգել են «Ակադեմիա Օնտուստիկի» նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հիշատակը՝ խաղադաշտ դուրս գալով նրա լուսանկարը պատկերող մարզաշապիկներով։  Հիշեցնենք, որ «Ատիրաուի» կազմում է հանդես գալիս հայ ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը, իսկ թիմը գլխավորում է Արամ Ոսկանյանը։
 

Լևոն Ղասաբօղլյանը կյանքից հեռացավ  այս տարվա օգոստոսի 8-ին՝ 34 տարեկան հասակում: «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի կրտսեր որդին «Փյունիկ» ակումբի սան է, ֆուտբոլիստի կարիերան ավարտել է էստոնական «Նարվա-Տրանս» ակումբի կազմում, որի հետ դարձել է Էստոնիայի ֆուտբոլի առաջնության բրոնզե մրցանակակիր։
 

2020թ․ փետրվարից նա գլխավորում էր Ղազախստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ակադեմիա Օնտուստիկ» թիմը:

Քաղաքականություն

Պատահարներ