Հայտնաբերվել են Խարկովի շրջանում կործանված ինքնաթիռի սև արկղերը

Ан-26 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել են սև արկղերը, Այս մասին հայտնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

«Ներկա դրությամբ գտնվել են ձայնագրիչները, դրանք անվնաս են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Ռազմական վարչությունում նշել են, որ վթարի վայրում դեռ տարվում են որոնողական աշխատանքներ, ռազմական ինժեներները փնտրում են ողբերգության հավանական պատճառները: 

Ան -26 ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Չուգուև քաղաքի մերձակայքում՝ նախորդ գիշեր ուսումնական թռիչքի ժամանակ: Խցիկում գտնվել է 27 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամ:

Քաղաքականություն