ՀՀ թիկունքում օտարին ծառայող սրիկաները անելիք չունեն պետության կառավարման հետ

Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է կատարել․

 «Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավելի քան մեկ տարի է ահազանգում եմ, որ նախորդ հանցավոր իշխանության ներկայացուցիչները, իսկ ավելի լայն վերցրած՝ օտարերկրյա գործակալական ցանցը քարոզչական ողջ ռեսուրսն աշխատեցնում է ժողովրդին՝ իր իսկ ընտրած իշխանությունից առանձնացնելու, ապա և՝ իշխանությունը վերցնելու ուղղությամբ։ Եթե մի տարի առաջ քչերին էր պարզ այս ստրատեգիան, ապա հիմա նրանք անցել են բացահայտ հարձակման և փորձում են օբյեկտիվ ու կեղծ խնդիրները միավորելով՝ ստանալ խորը ճգնաժամային իրավիճակի պատկեր։

Այն, որ խնդիրները շատ են, ու նոր մոտեցումներ, վերաձևակերպումներ ու արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, դրա մասին պետք է մտածի կառավարությունն ու ԱԺ մեծամասնությունը, դա անվիճելի է, բայց մենք բոլորս պետք է հասկանանք մի բան, մանիպուլատիվ, ֆեյք ու իրականությունը խեղաթյուրած ինֆորմացիայի նպատակը մեկն է՝ հուսահատություն, անվստահություն ու խուճապ առաջացնել հանրության շրջանում։

Թե ով որքան կվստահի իշխանությանը, դա անհատական որոշման հարց է, բայց ինձ համար աներկբա է, որ սահմանային վտանգավոր լարվածությունը, օտարերկրյա գործակալների աշխուժությունը Հայաստանում պատահական չեն։ Ուստի, առավել քան երբևէ, պետք է լինենք զգոն և չտրվենք ֆեյքային գրոհներին։

Պետք է հստակ լինի բոլորի համար. նախորդ հանցավոր իշխանության ներկայացուցիչները, Հայաստանի թիկունքում օտարին ծառայող սրիկաները, որքան էլ թվացյալ օբյեկտիվ ճշմարտությունների մասին խոսեն, անելիք չունեն պետության կառավարման հետ, նրանց աթոռը պետք է լինի բանտախցում և վերջ։

Քաղաքականություն

Պատահարներ