Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել

Լիբանանը կրկին վարչապետ չունի: Օգոստոսի 31-ին պաշտոնը ստանձնած Մուստաֆա Ադիբը հայտարարել է իր հրաժարականի մասին: Al Arabiya- ն հայտնում է, որ քաղաքական գործիչը նման որոշում է կայացրել նախարարների նոր կաբինետի ձևավորման շուրջ ստեղծված քաղաքական փակուղու պատճառով: Ադիբը ներողություն  է խնդրել այն բանի համար,որ   խմբակցությունները այս հարցի շուրջ համաձայնության այդպես էլ  չեն եկել։
 

Ադիբը  պետք է ձևավորեր  նոր կառավարություն, որից հետո  մտադիր էր բարեփոխումներ իրականացնել: Մինչ վարչապետ նշանակվելը ,  նա յոթ տարի  Լիբանանի դեսպանն էր Գերմանիայում։
 

Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը հրաժարական  էր ներկայացրել  օգոստոսի 10-ին: Դա տեղի ունեցավ բնակչության  մի քանի օր շարունակվող բողոքներից հետո։Քաղաքացիները դուրս  էին եկել  փողոցներ և պահանջում էին  փոխել կառավարությունը, քանի որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառ էին համարում գործադիր իշխանության  անգործությունը , ինչպես նաև կուտակված սոցիալական և տնտեսական խնդիրները:
 

Բեյրութի նավահանգստում պայթյունը որոտացել էր օգոստոսի 4-ին,  պայթել էր երկար ժամանակ  պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատ:Զոհվեց  180 մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվեցին, հազարավոր տներ ավերվեցին:

Քաղաքականություն

Պատահարներ