Մինսկում ցուցարարների են ձերբակալել

Մինսկում Կոմարովսկու շուկայում չարտոնված բողոքի ցույցի ժամանակ մի քանի մարդ բերման է ենթարկվել:  Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության բաժնից:

«Մի քանի մարդ բերման է ենթարկվել հասարակական միջոցառումների վերաբերյալ օրենսդրությունը խախտելու համար: Ձերբակալություններից առաջ ոստիկանությունը հավաքվածներին բազմիցս նախազգուշացրել է իրենց գործողության անօրինականության մասին»,- ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը:

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն երեք կնոջ: Նրանցից մեկը 73-ամյա Նինա Բագինսկայան է:

Բելառուսի ընդդիմությունը սեպտեմբերի 26-ի համար Մինսկում պլանավորել է հերթական «կանանց երթը»: Այն պետք է սկսվեր Հաղթանակի հրապարակից, բայց հանրահավաքից մեկ ժամ առաջ հրապարակի մոտակայքում մետրոն փակվել է, իսկ Telegram-ի որոշ ալիքներում առաջարկներ են եղել Կոմարովսկու շուկա գնալ՝ ոստիկանությանը «շփոթեցնելու» համար:

Քաղաքականություն