Ադրբեջանի խորհրդարանը բանաձև է ընդունել մի շարք շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին

Ադրբեջանի Միլի մեջլիսը (խորհրդարան) այսօր կայացած արտակարգ նիստում բանաձև է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ, հայտնում է APA գործակալությունը։

«Խորհրդարանը բանաձև է ընդունել երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին», – ասված է հայտարարության մեջ: Որոշումը պետք է նախագահի կողմից հաստատվի 48 ժամվա ընթացքում:

Պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն APA գործակալությանը հայտնել է, որ համապատասխան քաղաքներում և շրջաններում պարետային ժամ է հայտարարվելու: «Պարետային ժամ հայտարարելու իրավասությունը փոխանցվել է հանրապետության ՆԳ նախարարությանը», – հստակեցրել է նա:

 

Քաղաքականություն