Գայանե Աբրահամյանը վայր չի դնի մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Սիրելի հայրենակիցներ,

Այս պահին անգամ այս մասին գրելն եմ համարում ժամանակի կորուստ, բայց Ձեր կոչերն անպատասխան չեմ կարող թողնել. իհարկե, այսօր առավել քան երբեւէ բոլորս պետք է միասնական լինենք եւ պատերազմական այս վիճակում մանդատ դնելս առնվազն նշանակում է մարտի դաշտից հեռանալ, եթե չասեմ` դավաճանել։

Այս պատերազմը ՀԱՂԹԵԼՈՒՑ հետո համատեղ կքննարկենք անելիքս, հետ եմ վերցնելու հրաժարականի դիմումս, գործընկերներիս հետ լծված ենք արտաքին ֆրոնտում մեր դիրքերը պահելու կարեւոր գործին»։

Քաղաքականություն