Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին գնալ լարվածության թուլացման

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին կիրակի գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, փոխանցում է ТАСС-ը: 

«Կոչ եմ անում հակամարտության երկու կողմերին անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները։ Հատկապես գյուղերի ու քաղաքների գնդակոծությունները«, - ասել է Մաասը։ Նրա խոսքով՝ այս հակամարտությունը կարելի է լուծել «միայն բանակցությունների ճանապարհով»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ 

«Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ հրաժարվեն ուժային մեթոդներից հօգուտ հանգամանալից բանակցությունների», - հավելել է Մաասը:

Քաղաքականություն

Պատահարներ