Կան զոհեր ու վիրավորներ. Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը . ՀՀ վարչապետ

Այս պահի դրությամբ կան զոհեր ու վիրավորներ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով հայ ժողովրդին։

«Պաշտպանության բանակն այս պահին համառ մարտեր է մղում, Ալիևի բռնատիրական վարչակազմն անցել է պատերազմական գործողությունների», - ասաց ՀՀ վարչապետը։

Նա նշեց, թե հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։

«Գործադրելու ենք հնարավոր ու անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հակառակորդը կրում է զգալի կորուստներ։

«Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին կանգնած է համայն հայությունը, մենք միասնական ենք ինչպես միշտ, ահնհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին», - ասաց ՀՀ վարչապետը։

Քաղաքականություն

Պատահարներ