Խոցվել է ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմակնա փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաև նշել է, որ ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 և ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները․ «Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ և այլն»։

Նշենք, որ ադրբեջանական զինուժը արդեն իսկ կորցրել է 2 ուղղաթիռ, 15 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի և մարդկային կորուստներ:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

 


 

Քաղաքականություն

Պատահարներ