ԼՈՒՍԱՆԿԱՐ. Արյունաբանական կենտրոնում արյուն հանձնողների մեծ հոսք է

«Արյունաբանականը՝ հենց հիմա»․ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տիկին Գոհար Աբաջյանն այս գրառմամբ լուսանկար է հրապարակել Արյունաբանական կենտրոնի մոտ հավաքված, արյուն հանձնելու պատրաստակամ քաղաքացիների վիթխարի հերթից։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը, հայցելով ժողովրդի աջակցությունը, կոչ էր արել արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով դառնալ կամավոր դոնոր։

«Արցախում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով` ձեզնից շատերը մոտենում են տարբեր բժշկական կազմակերպություններ` արյունատվության համար: Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում արյուն հանձնելու համար դիմել միայն «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ կամ արյան բանկի մարզային կառույցներ: Լրացուցիչ հայտնում ենք, որ արյան խումբն ու ռեզուս պատկանելությունը նշանակություն չունեն»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ