Մենք միասին անպարտելի ենք. Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը հայ ժողովրդի անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է համարում:

«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով արցախա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած բախումներին՝ մաեստրոն նշեց, որ նորից հայ ժողովրդին պատերազմ են պարտադրել, նորից ստիպում են, և հայերը պատրաստ են բռունցքվել, դառնալ միակամ ոգի, գործող ուժ և հաղթանակ տարած մեր բանակի ռազմիկների արժանի հետևորդը:

«Ժամն է միայն մեկ ուղղությամբ կենտրոնանալ՝ պաշտպանելու տուն և ընտանիք,  հող և խաղաղ երկինք, պաշտպանելու մեր բոլոր սրբությունների խորհուրդն ու   ուժականությունը: Մենք միասին անպարտելի ենք: Մեր անպարտելիության հիմքում հողի վրա խաղաղ ապրելու, արդարությանն ապավինելու, մարդկային կյանքն արժևորելու  վեհ սկզբունքն է»,-ընդգծեց Մանսուրյանն ու հավելեց՝ Աստված պահապան մեր զինվորներին, մեր ժողովրդին:

Քաղաքականություն

Պատահարներ