Մինչև ռազմական դրության ավարտը՝ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի հանդիպումները հետաձգվում են։ Այդ մասին հաղորդում է Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

«ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի կողմից ստացել ենք գրություն, առ այն, որ մինչև ռազմական դրության ավարտը, ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր առաջնությունների հանդիպումները հետաձգվում են»,- նշվում է «Ուրարտուի» հաղորդագրությունում։

Քաղաքականություն