ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կոչով դիմել է ռուսաստանաբնակ հայերին

Մոսկվայում ՀՀ դեսպանատունն Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ֆոնին ռուսաստանաբնակ իր հայրենակիցներին կոչ է արել ցուցաբերել զգուշություն և չմասնակցել մասնավոր նախաձեռնությունների ու հավաքների, ինչպես նաև ցանկացած սադրանքի դեպքում կապ հաստատել դիվանագիտական ներկայացուցչության հետ։ 

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնել են, որ կիրակի առավոտվանից դիվանագիտական առաքելությունը Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունների վերաբերյալ բազմաթիվ զանգեր և նամակներ է ստանում հայրենակիցներից։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայրենիք վերադառնալու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիները կարող են հատուկ նշված հեռախոսահամարով (+7(966) 118 — 89−84) կապ հաստատել դեսպանատան հետ կամ իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլեկտոնային հասցեով։ 

«Միևնույն ժամանակ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ հակառակորդը բացի ռազմական գործողություններից հատկապես սոցցանցերում լայնածավալ կերպով տարածում  է ապատեղեկատվություն, որի նպատակը տարբեր բնույթի գործողությունների հրահրելն է (այդ թվում՝ աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներին) »,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում: 

Քաղաքականություն

Պատահարներ