Ժամը 17:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ,

Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության  119-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ:

Պատգամավորներին խնդրում եմ ժամը 17:30-ին ներկա լինել Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,-ասված է խորհրդարանի ղեկավարի հայտարարության մեջ:

Քաղաքականություն