Արտասահմանցի լրագրողներ են ժամանել Հայաստան. ՀԺ

Արտասահմանցի լրագրողներ են ժամանել Հայաստան՝ Արցախի սահմանների դեմ հարձակումը լուսաբանելու նպատակով:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանից դուրս գտնվող լրագրողների շրջանում. «լրագրողների մեծ մասն արդեն ժամանել են»,- ասաց նա:

Թե քանի լրագրող է արդեն ժամանել Հայաստան, Նաղդալյանը դժվարացավ պատասխանել: Նա ասաց, որ հայտերի քանակը շատ է, եւ քանի որ կորոնավիրուսի պայմաններում լրագրողներին տեղափոխելը բավականին ժամանակատար եւ դժվար է, անհնար է նաեւ հավաքագրել թվերը:

Իսկ թե որ երկրներից են հիմնականում լրագրողները, նույնպես միանշանակ չէ: ԱԳՆ խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ բազմազան են եւ կոնկրետ տարածաշրջան առանձնացնել հնարավոր չէ:

Քաղաքականություն

Պատահարներ