Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է .Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ ,կռվի է ելել հերոսական արցախցիների հետ,շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու,Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ Անմեղ մարդկանց արյուն է հեղվում,թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները,միջազգային կազմակերպությունները։
Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական,նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։
Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։
 

Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է,բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա,այնպես որ սիրելի՛ երիտասարդներ,կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը։

Համոզված եմ,արդարությունը կհաղթանակի։

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր»։

 

Քաղաքականություն

Պատահարներ