Ազատամարտի վետերանների միությունը սպասում է ՊՆ հրահանգին. Հայտարարություն

Ազատամարտի վետերանների միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը  սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ։

Միության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Տարիներ շարունակ ալիևյան արնախում վարչակազմը ձգտել է պատերազմի՝ պարբերաբար սանձարձակ գործողություններ իրականացնելով։ Սակայն,  ինչպես միշտ, այս անգամ էլ հայ քաջերը հաղթանակած են լինելու։ Այս պատերազմը լինելու է արյունահեղության վերջը և խաղաղության  սկիզբը, հանուն հայ ժողովրդի խաղաղ ապագայի։

Վետերանների միությունը կանգնած է հայ զինվորի թիկունքին և սպասում է պաշտպանության նախարարության  հրահանգին մեկնելու Արցախ՝  ի պաշտպանություն  ՀԱՅՐԵՆԻՔԻ»:

Քաղաքականություն

Պատահարներ