ՈւՂԻՂ. Վրացի իրավապահները թույլ չեն տալիս ջավախքցիներին հումանիտար օգնությունը Հայաստան ուղարկել

Ջավախքցիները փորձում են անվադողեր և սնունդ փոխանցել Արցախին, սակայն վրացի իրավապահները նրանց հավաքած հումանիտար օգնությունը թույլ չեն տալիս հասցնել սահման և փոխանցել հայկական կողմին:

 

Այս պահին մի խումբ ջավախքցիներ հավաքված են Նինոծմինդա քաղաքի ելքի մոտ և մտադիր են ուղևորվել Նինոծմինդայի վրաց-հայկական սահման: Սակայն ոստիկանները նրանց կանգնեցրել և արգելում են առաջանալ: Երիտասարդները բանակցություններ են վարում վրացի ոստիկանների հետ, որպեսզի վերջիններս թույլ տան ջավախքցիների հավաքած սնունդը, հագուստն ու առաջին անհրաժեշտության այլ իրեր, ինչպես նաև անվադողերն անցկացնեն հայկական սահման` Արցախ տեղափոխելու նպատակով:

Վրացի իրավապահները հավաքված երիտասարդներին փորձում են համոզել, որ հավաքած օգնությունը սահմանից տեղափոխելու համար պետք է Վրաստանի արտաքին գործերի նախարարության թույլտվությունը, իսկ դրա համար ժամանակ է հարկավոր:

Քաղաքականություն

Պատահարներ