Արցախ դրամական փոխանցումների մասին

Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանում է ահազանգեր, որ տարբեր անհատներ և կազմակերպություններ դրամահավաք են կազմակերպում՝ Արցախին օգնության նպատակով: Նախարարությունից հայտնում են.

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անունից նման իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը և Հայաստան համահայկական հիմնադրամը: Արցախին օգնելու ցանկացողները պետք է առաջնորդվեն բացառապես ԱՀ ֆինանսների նախարարության և ՀՀ հաղորդագրություններով և տրամադրած հաշվեհամարներով: Մյուս բոլոր դեպքերում հորդորում ենք դրամական փոխանցումներ չկատարել»:

Ի դեպ՝ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար:

Քաղաքականություն

Պատահարներ