Գիշերն ընթացող մարտերը չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է

Այս գիշերն Արցախի սահմանի ողջ երկանյքով շարունակվել են ընթանալ մարտեր, սակայն դրանք չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչ նախորդ գիշերը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։


«Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ գործողությունների է անցել։ Այս պահին էլ մարտեր են ընթանում։ Ադրբեջանական կողմը կիրառում է բազում միջոցներ, այդ թվում` հեռավար միջոցներ, ԱԹՍ–ներ, հրետանի»,–ասաց Հովհաննիսյանը։

 

Նա հայտնեց նաև, որ, ցավոք, հայկական կողմն ունի զոհեր, իսկ թե քանիսի մասին է խոսքը, հայտնի կլինի քիչ ավելի ուշ։ Հովհաննիսյանը նշեց նաև, որ հակառակորդը նույնպես մեծ քանակությամբ զոհեր ունի։

 

Քաղաքականություն

Պատահարներ