«Հայփոստը» ծանրոցներն անվճար կհասցնի ՀՀ զինված ուժերին

«Հայփոստից» հայտնում են՝ եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց:

Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ:

Ներկայացվել են անհրաժեշտ պարագաների ցանկը՝ անձնական հիգիենայի պարագաներ՝ ատամի մածուկ, խոզանակ,օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտեր, քնապարկ, գուլպաներ և անդրավարտիք:

Քաղաքականություն

Պատահարներ