ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն սեպտեմբերի 30-ի վերջին զարգացումների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ սեպտեմբերի 29-ի որոշման պահանջով, ինչպես նաև ի լրումն ՀՀ Կառավարության կողմից Եվրոպական դատարան ներկայացված նախորդ տեղեկությունների՝ այսօր ՀՀ Կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն վերջին զարգացումների վերաբերյալ։

Մասնավորապես՝ ՄԻԵԴ-ին է ներկայացվել սեպտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքների խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ փաստեր։

 

Հիշեցնեք, որ երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ Կառավարության դիմումի հիման վրա որոշում էր կայացրել այն կիրառել։

Քաղաքականություն