Արցախի Հանրապետության ԱԺ-ը Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին ուղղված կոչով է հանդես եկել

Արցախի Հանրապետության ԱԺ-ը  Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին ուղղված կոչով է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․

« Բաքվի իշխանությունների քմահաճույքների համար զոհվելուց խուսափելու համար կոչ ենք անում Ադրբեջանի բնիկ ժողովրդներին` լեզգին երին, թալիշներին, ավարներին, թաթերին, ուդիններին, ցախուրներին, ինգիլոյներին, ռուտուլներին, Շահդաղի խմբի ազգություններին և քրդերին, ովքեր ուծացման եզրին են.
Բոլոր հնարավոր միջոցներով խուսափել զորակոչից, առաջնագիծ մեկնելուց և Արցախի ժողովրդի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուց՝ այդ թվում փորձելով լքել Ադրբեջանի տարածքը։ Արցախի դեմ ագրեսիային մասնակցել չցանկացող և Ադրբեջանը լքած անձանց այլ երկրներում հայկական սփյուռքի համապատասխան կառույցների կողմից կցուցաբերվի համապատասխան օժանդակություն»։

Քաղաքականություն

Պատահարներ