Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ. Արայիկ Հարությունյանը տնից լուսանկար է հրապարակել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վերջապես մի քանի րոպեով այցելել է տուն՝ զավակներին տեսնելու։ Այդ մասին նա հայտնում է ֆեյսբուքյան իր էջում․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Քիչ առաջ մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ: Այս օրերին նրանց միացել են նաև ընկերներիս ընտանիքները: Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք»:

Քաղաքականություն

Պատահարներ