Արցախը միշտ պատկանել է Հայաստանին. իտալացի հայտնի դիրիժորի ուղերձը


Իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն գրառում է կատարել իր ֆեյսբուքում, որին կցել է տեսանութ։ Տեսաուղերձում դիրիժորն իր աջակցությունն է հայտնել բոլոր հայերին.

 
«Այս տեսաուղերձով աջակցությունս եմ հայտնում հայերին, որոնք պատերազմում են Ադրբեջանի, Թուրքիայի, իսլամիստ ահաբեկիչների դեմ՝ հայկական հողում, որի անունը Արցախ է։ 
Այն միշտ պատկանել է Հայաստանին: Մենք պետք է լինենք Հայաստանի ու հայերի կողքին, քանզի լռությունն ամենավատ բանն է , որ կարող ենք անել։ 


Բոլորս շատ հայ ընկերներ ունենք, ես վստահ եմ, եւ գիտենք, թե ինչպիսին են հայ ընկերներն ու հայերը։ Դժվար պահերին նրանք զանգահարում են, նրանք միշտ կողքիդ են, մշտապես հարցնում են՝ ինչ կարող են անել քեզ համար։ 
Եկեք անենք նույնը՝ նրանց ցույց տանք, որ մենք նույնպես այնտեղ ենք, նրանց հետ եւ նրանց համար։ Եկեք կանգնենք հայերի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»,- ասում է հայտնի դիրիժորը 
 

Քաղաքականություն

Պատահարներ