Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է. Սերբիայի նախագահ

Միջազգային հանրությունը դրսևորել է լիակատար անզորություն Լեռնային Ղարաբաղի հարցում: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահը: 

 

«Այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, մեզ համար մեծ դաս է, քանի որ սառեցված հակամարտությունները նշանակում են բախումներ ապագայում, որոնցում միջազգային հանրությունը անզոր է: Այդ իսկ պատճառով ես ես կողմ եմ, որ հարցերը լուծվեն այսօր և վաղը, այլ ոչ թե թողենք դրանք մեր երեխաներին»,- ասել է Ալեքսանդր Վուչիչը:

Քաղաքականություն