Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում. իտալացիների ցույցը

Հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնելու նպատակով Իտալիայի ընդդիմադիր «Lega» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչները, ցույց են անցկացրել Իտալիայում Հայաստանի  դեսպանությանը հարակից հրապարակում։ 

Ցույցի ընթացքում մասնակիցները վանկարկում էին «Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում։ Այդ տարածքը Ադրբեջան չէ» բառերը և ցուցադրում «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Համերաշխություն հայ ժողովրդին» գրառումներով պաստառներ։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ