ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման հարցը

Հոկտեմբերի 6-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից։

ԱԳ նախարարները նշել են, որ խիստ անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության աննախադեպ սրացմամբ։ Ընդգծվել է հակամարտության գոտում Սիրիայից և Լիբիայից  անօրինական զինված խմբավորումների ծայրահեղական ահաբեկիչների ներգրավման վտանգավորությունը։ Արձանագրվել է դիվանագիտական լուծման այլընտրանք չլինելու փաստը, որի սկիզբը պետք է լինի հրադադարն  առանց նախապայմանների։

Քաղաքականություն

Պատահարներ