Կրեմլը բացահայտել է Պուտին-Ալիև հեռախոսազրույցի մանրամասները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, շնորհավորել վերջինիս ծնունդը: Կողմերը նաև քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Երկխոսությունը կշարունակվի: Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Իրոք հեռախոսազրույց եղել է: Դա հեռախոսազանգերից մեկն է, և իրոք Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի ծննդյան տոնը: Կարճ հիշատակվել ու քննարկվել է նաև Ղարաբաղի հարցը: Երկխոսությունը կշարունակվի»,-ասել է նա:

Նշենք, որ սա Արցախի վրա թուրք-ադրբեջանական հարձակումից հետո Ալիևի և Պուտինի առաջին հեռախոսազրույցն է:

Քաղաքականություն