Ալիևը հաստատեց՝ իր տարածքում թուրքական F16 ինքնաթիռների առկայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել CNN լրատվականին:

 

-Արդյո՞ք դա ճիշտ է, որ դուք գործի եք դրել թուրքական F-16:

 

 -F-16-ը նախատեսված է եղել Ադրբեջանում զինավարժություններ անցկացնելու նպատակով, անցյալ տարի մենք և Թուրքիան անցկացրել ենք 10 զինավարժություններ և դա նորմալ երևույթ է մեզ մոտ, քանի որ Թուրքիան մեր դաշնակիցն է, սակայն պանդեմիայի պատճառով այս տարի տեղի են ունեցել միայն երկուսը։ Այդ զորավարժություններից մեկը մինչև Ադրբեջանի վրա Հայաստանի հարձակումն էր։ F-16-ը երբևիցե գործի չի դրվում օդում կամ որևէ մարտի ժամանակ։ 

 

-Այսինքն դա միանշանակ այդպե՞ս է:

 

-Այո դա այդպես է և բացի այդ Հայաստանում կար ապատեղեկատվություն, որ F-16-ը ջախջախել է Հայկական ՍՈՒ-25․ ուզում եմ ասել, որ դա սխալ ինֆորմացիա է ՝ ապատեղեկատվություն։ Եվ ովքեր այդպես են ասում պետք է ներողություն խնդրեն, և այո՛, դուք ճիշտ եք F-16-ը այստեղ է՝ Ադրբեջանում, սակայն օդում այն երբևիցե չի կիրառվել, միայն ցամաքի վրա՝ ինչպես որ դուք նշեցիք

Քաղաքականություն

Պատահարներ