Հայկական կողմում կան գերեվարված ադրբեջանցիներ. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական կողմում կան գերեվարված ադրբեջանցիներ, սակայն չմանրամասնեց, թե քանիսն են: Այս մասին Հովհաննիսյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Կան գերիներ, բայց քանիսն են, որտեղ են և ինչ վիճակում են, նման տեղեկությունների չեմ տիրապետում»,- ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ադրբեջանի գերեվարած հայկական զինված ուժերի երկու զինծառայողին՝ Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը նրանց վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում:

«Ցավոք, մեր տղաների վիճակի մասին տեղեկություններ չեմ կարող ասել: Դուք գիտեք, որ ադրբեջանական կողմը բացարձակապես նման բաներ չի ներկայացնում, Կարմիր խաչի հետ չի աշխատում, ասեմ ավելին` նույնիսկ սեփական դիակները չի էլ փորձում հանել: Մենք վերջին շրջանում տեսնում ենք Ադրբեջանի կողմից սեփական զոհերի նկատմամբ ծայրահեղ անմարդկային վերաբերմունք: Նման բան երբևէ չենք տեսել իրենց կողմից»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը:

Քաղաքականություն

Պատահարներ