Ռուստամ Գասպարյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է. Նաիրա Զոհրաբյան

«Սև հովազ» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանին  Ստեփանակերտի հիվանդանոցից տեղափոխում են Գորիս, իսկ վիճակը կայունանալուց հետո նրան կտեղափոխեն Երևան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ինչպես փոխանցեց մեր պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը, ով այնտեղ է գտնվում, Ստեփանակերտում նրա վիրահատությունը բարեհաջող է անցել, գիտակցությունը տեղն է։ Բեկորային վնասվածքներ է ստացել գլխի և մարմնի այլ հատվածներում»,-ասաց նա։

Հիշեցնենք՝«Հրապարակը» գրել էր, որ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորվել է։

Քաղաքականություն

Պատահարներ