Գեղարքունիքի մարզի ընդհանուր տարածքում ընդհանուր թվով խոցվել է թշնամական 18 ԱԹՍ

Սեպտեմբերի 27-ից սկսած՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր տարածքում ընդհանուր թվով խոցվել է թշնամական 18 ԱԹՍ։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գեղարքունիքի մարզում վնասվել են շուրջ 40 առանձնատներ, 2 դպրոց Կութ և Սոթք համայնքներում։ Մեծ Մասրիկում խոցման հետևանքով ոչ միայն տունն ամբողջովին փլուզվեց, այլև հարակից գազատարը վնասվեց, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել։  

Քաղաքականություն

Պատահարներ