Սևանից Գևորգը թաքցրել է, որ մի ձեռքի մատները չկան ու մեկնել է ռազմաճակատ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ կիսվեց մարզում տեղի ունեցած մի հերոսական պատմությամբ:

«Սևանից Գևորգը, ձեռքը գրպանը, Սևանի զինկոմիսարիատից հասել է մինչ ռազմաճակատ։ Ինչու ձեռքը գրպանը, որովհետև Գևորգի մեկ ձեռքը չկա, մատները կտրված են դաստակից։ Գևորգը զինկոմիսարիատում թաքցրել է այդ փաստը՝ ձեռքը գրպանը պահելով, և հիմա նա ռազմաճակատում է»,- պատմեց մարզպետը:

Քաղաքականություն