Ադրբեջանական մանկապարտեզային մակարդակի հերթական ֆոտոշոփը.

«Զինուժ» մեդիան բացահայտել է ադրբեջանական քարոզչության հերթական կեղծիքը և մանրամասն բացատրել, թե ինչպես է դա արվել։ Համացանցում լայն տարածում գտավ ադրբեջանցի զինվորականների վայրագությունները պատկերող տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես են նրանք ցուցադրական կերպով գնդակահարում հայ ռազմագերիներին։

Քանի որ այդ տեսանյութը չափազանց մեծ վրդովմունքի ալիք բարձրացրեց քաղաքակիրթ աշխարհում, ուստի ադրբեջանական քարոզչությունը, փորձելով փրկել սեփական նողկալի դեմքը, ներկայացրել են, թե այդ տեսանյութը հայերն են նկարահանել։ Որպես ապացույց բերում են այդ տեսանյութից մի դրվագ, որտեղ հեռվում մի զինվորական է կանգնած և նրա թևին հազիվ նշմարվող, բայց հայկական եռագույնով թևքանշան կա։

Այս կեղծիքն ուղղակի մանկամտության մակարդակի է, քանի որ օրիգինալ տեսանյութում այդ զինվորականի թևին ոչ մի եռագույն էլ բնականաբար չկա, և դա մանկապարտեզային մակարդակի ֆոտոշոփ է։

Քաղաքականություն

Պատահարներ