Չտրվել Իլհամ միապետի կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող <<հոգեբանական գրոհներին>>. Սենոր Հասրաթյան

Որ այս պատերազմի վերջնական արդյունքում Ադրբեջանն ու Թուքիան՝ իրենց վարձկան գրոհայիններով հանդերձ՝ պարտվելու են, կասկած չունեմ, բայց այն, որ Բաքվի սուլթանն իրեն կարող էր թույլ տալ այսքան սանձարձակ ու իքնավստահ հայտարարություններ անել և հայերի հետ խոսել վերջնագրի լեզվով, դա մեզ համար պիտի որ անընդունելի լինի: Եկել է պահը Ադրբեջանի միապետին հիշեցնելու ու նաև գործով ցույց տալու, որ նա ավելին չէ, քան իր նախորդները: Մենք, յուրաքանչյուրս մեր տեղում, կարող ենք և պարտավոր ենք կրկին ցուցադրելու ոչ հեռավոր 1992-ին Խաչենագետի մատույցներում դրսևորած կամքն ու ոգին և հակառակորդին հետ շպրտել իր եկած արյունոտ ճանապարհով: Իսկ դրա համար ընդամենը մի բան է պետք՝ չտրվել ադրբեջանական ագիտպրոպի և վերջինիս կնքահայր Իլհամ միապետի կողմից ամենօրյա ռեժիմով տարածվող <<հոգեբանական գրոհներին>> և, մեր ներկա ու նախկին ռազմական և դիվանագետական ռեսուրսները խելացի օգտագործելով՝ վճռականորեն գնալ դեպի ՀԱՂԹԱՆԱԿ:

Քաղաքականություն

Պատահարներ