Դեռ վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով. Արծրուն Հովհաննսիյան

Փաստենք, որ Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց հրադադարի կոչը, պայմանը, որն այս անգամ առաջարկել էր ֆրանսիական կողմը: Դեռ վաղ առավոտվանից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսիյանը: 

 

Նա հավելեց. «Սկզբում հյուսիսային կողմում հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին՝ որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ, օպերացիոն ընդհանուր ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել: Մեկ ուղղությամբ, հստակորեն ընկնելով հայկական զինված ուժերի հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել, հետ են շպրտվել՝ կորցնելով զգալի թվով տեխնիկա, այդ թվում նաև, ինչպես տեսանյութում մենք հրապարակեցինք, մեծաքանակ զինամթերք»: 

Քաղաքականություն

Պատահարներ