Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում հոկտեմբերի 18-ին, մինչև 20:30-ն խոցվել է Ադրբեջանի զինված ուժերի 9 անօդաչու թռչող սարք, որոնցից 2-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում:

Այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում ակտիվ մարտական գործողություների ընթացքում Ադրբեջանը նորից կիրառել է օդային հարձակման տարբեր միջոցներ, այդ թվում` ԱԹՍ-ներ: 20:30-ի դրությամբ խոցվել է 9 ԱԹՍ, որից երկուսը ՀՀ տարածքում»,- ասաց Հովհաննիսյանը:

Քաղաքականություն

Պատահարներ